ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Իմ առաջին տառի ծնունդը

Հոկտեմբերի 24, 2019
Դպրոցական անցուդարձ

17.10-18.10.2019թ. Կապանի N13 հիմնական դպրոցի I «ա» և I «բ» դասարանի աշակերտները նշեցին «Ա» տառի շնորհանդեսը: Այդ օրը երեխաների համար տոն դարձրին դասվարներ Գայանե Պապյանն ու Կարինե Մարտիրոսյանը: Տոնին ներկա էին դպրոցի ուսուցիչները, ծնողները և տնօրենությունը:

Դասասենյակները գեղեցիկ ձևավորված էր և տրամադրող: Աշակերտները տեղեկացան Մեսրոպ Մաշտոցի, հայերի անցած ճանապարհի, տառերի ստեղծման և դրանց անհրաժեշտության մասին: Նրանք քառյակներով գովաբանեցին հայոց այբուբենը և նրա ստեղծող Մեսրոպ Մաշտոցին:

Երեխաներին հյուրընկալվեցին «Ա» մեծատառը, «ա» փոքրատառը և Ձայնավորիկը: Խաղացին խաղ «Եթե չլիներ Ա-ն» ու հավաքեցին Ա հնչյուն-տառի ծառը: Աշակերտների ակտիվ մասնակցությունը՝ համեմված բանաստեղծություններով, երգով, տրամաբանված խոսքը առհավատչյան էին երկու դասվարների ամենօրյա պրպտուն աշխատանքի և անմնացորդ նվիրման: Նպատակներ և խնդիրներ՝

  • Ամրապնդել պատմության, նախադասության, բառի, վանկի, հնչյունի մասին ունեցած գիտելիքները և կարողանալ այդ եզրույթներն օգտագործել խոսքում:
  • Կառուցել պարզ գծապատկերներ:
  • Տարբերակել ձայնավոր և բաղաձայն հնչյունները:
  • Մտքերն արտահայտել կապակցված խոսքի միջոցով:
  • Կատարել բառերի հնչյունային վերլուծություն: • Ա հնչյունի ընկալում, տեղի որոշում բառի մեջ:
  • Ա տառի գրություն՝ պարզ մասնիկները համադրելու միջոցով:

Հանդես գալ դերային խաղով, լսել և համադործակցել «Ա» տառի մուտքը երեխաների համար իրոք վերածվեց հրաշալի տոնի. չէ՞ որ հայոց այբուբենը յուրաքանչյուր հայի գրաճանաչության սկիզբն է:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին: