ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակին նվիրված ծրագիր

Հոկտեմբերի 24, 2019
Դպրոցական անցուդարձ

Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի VIIIգ դասարանի աշակերտները /ուսուցչուհի՝ Ալլա Իսահակյան/ մասնակցում են մի ծրագրի, որը նվիրված է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակին: Այն իրականացվում է Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /ՅՈՒՆԻՍԵՖ/ աջակցությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է դեռահասների ներգրավումը համայնքային, սոցիալական, բնապահպանական, երեխաների իրավունքներին առնչվող հիմնախնդիրների ուսումնառության գործընթացին:

Նախապատրաստական աշխատանքները սկսվել են: