ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշխատանքի տոնավաճառ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում

Հոկտեմբերի 28, 2019
Պաշտոնական

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի է ունեցել աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցել են 50-ից ավելի գործատուներ ու  բազմաթիվ  աշխատանք փնտրողներ: Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության հետ համատեղ: 

Աշխատանքի տոնավաճառին որպես գործատուներ մասնակցել են  ՀՀ առևտրային բանկերի, վարկային և ապահովագրական ընկերությունների, հեռահաղորդակցության ոլորտի, հյուրանոցային բիզնեսի և այլ ոլորտների առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրել են իրենց թափուր աշխատատեղերը, հավաքագրել աշխատանք փնտրողների  CV-ները, տեղում վարել հարցազրույցներ: 

Աշխատանքի տոնավաճառում ներկայացված էին նաև  Էրազմուսի ազգային, Երևանում DAAD տեղեկատվական գրասենյակները, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը, ինչի շնորհիվ տոնավաճառի մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու արտերկրում ուսանելու հնարավորություններին: Աշխատանքի տոնավաճառում որպես գործատու ներկայացվել է նաև ՀՊՏՀ-ն:

Մասնակիցներին ողջունել են ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Սիմոնյանը:

Ռեկտորի պաշտոնակատարը նշել է, որ  կրթություն-աշխատաշուկա կապի սերտացմանն ուղղված քայլերը կարևոր են,  և այս ուղղությամբ առաջիկայում կլինեն նոր ծրագրեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն