ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դաս-միջոցառում «Աշուն» խորագրով

Հոկտեմբերի 28, 2019
Դպրոցական անցուդարձ

2019թ. հոկտեմբերի 24-ին Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցի նախակրթարանի ավագ 2-րդ խմբում (դաստիարակ՝ Ա.Գրիգորյան) կազմակերպվեց դաս-միջոցառում «Աշուն» խորագրով: Դասը միտված էր զարգացնելու երեխաների ճանաչողական աշխարհընկալումը, և ոչ միայն աշունը ներկայացվեց իր ողջ հմայքով, այլև փոքրիկները խոսեցին տարվա եղանակների, նրանց բնորոշ հատկությունների, երկիր մոլորակի մասին: Նախակրթարանի սաները բոլորին հիացրին իրենց պատրաստվածությամբ ու անկաշկանդ ելույթով: