ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի փակման արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը։ Նա ողջունել է մասնակիցներին և ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի կազմակերպչական աշխատանքներին մեծ աջակցություն ցուցաբերելու համար շնորհակալագիր հանձնել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանին։
«Շատ ուրախալի է տեսնել այսքան երիտասարդ մասնակիցների, որոնք ապագայում համալրելու են մեր զինված ուժերը: Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին, մրցանակակիրներին և մասնակիցներին. այս մրցումների միջոցով դուք ոչ միայն ցույց եք տալիս ձեր ուժն ու մարզվածության մակարդակը, այլև սովորում եք առաջնորդվել թիմային ոգով և դառնում ավելի քաջ»,-ասել է Գ. Լոռեցյանը:
Գնդապետ Խաչատուր Խաչատրյանը, ողջունելով մրցումների մասնակիցներին, հույս է հայտնել, որ նրանցից շատերը ապագայում կհամալրեն ռազմական համալսարանի շարքերը.
«Մեզ համար մեծ պատիվ էր մրցումներն անցկացնել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Սա շատ կարևոր միջոցառում է: Այս մրցումների մասնակիցներն այն հերթափոխն են, որ պետք է համալրի ՀՀ զինված ուժերը: Շատ ողջունելի կլինի, եթե մասնակիցները որոշեն ընդունվել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան և դառնան զինվորականներ: Հզոր պետություն ստեղծելը յուրաքանչյուրիս աշխատանքն է»,- ասել է Խ. Խաչատրյանը:
Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերը մեկնարկել են սեպտեմբերին՝ ներդպրոցական փուլով, որից հետո տեղի են ունեցել տարածաշրջանային, մարզային, ապա եզրափակիչ փուլերը: Վերջին փուլին մասնակցել են հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարաններից ձևավորված հավաքական թիմերը (թիմի կազմը` 9 մարզիկ և 1 մարզիչ-ներկայացուցիչ): Թիմերը պայքարել են 6 մրցաձևում՝ ձգումներ պտտաձողի վրա, վազք 1000 մետր, նռնակի նետում, ինքնաձիգի քանդում-հավաքում, հրաձգություն օդամղիչ հրացանով, փոխանցումավազք (4x50 մետր)։
Ինքնաձիգի քանդում-հավաքում մրցաձևում առաջին տեղը զբաղեցրել է Լավրենտ Մուրադյանը (Արագածոտնի մարզի Ոսկեվազի միջնակարգ դպրոց), նռնակի նետում վարժությունում լավագույն արդյունքը գրանցել է Հայկ Գրիգորյանը (Գեղարքունիքի մարզի Զոլաքարի Ալվարդ Վարդանյանի անվան N2 միջնակարգ դպրոց), ձգումներ պտտաձողի վրա վարժությունում առաջինն է եղել Սարգիս Մկրտչյանը (Երևանի N95 միջնակարգ դպրոց), հրաձգությունում (օդամղիչ հրացանով)՝ Սարգիս Ասատրյանը (Արմավիրի մարզի Մարգարայի միջնակարգ դպրոց), 1000 մետր վազքում՝ Ալեքսան Ստեփանյանը (Լոռու մարզի Մարգահովիտի միջնակարգ դպրոց), իսկ ռազմականացված փոխանցումավազքում լավագույնն է եղել Տավուշի մարզի Արծվաբերդի միջնակարգ դպրոցը:
Թիմային հաշվարկում հաղթել է Տավուշի մարզի Արծվաբերդի միջնակարգ դպրոցի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գեղարքունիքի մարզի Զոլաքարի միջնակարգ դպրոցի թիմը: Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են մեդալներով, գավաթներով, հուշանվերներով, պատվոգրերով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ