ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արայիկ Հարությունյանն ընդունել է հաղթանակով վերադարձած հայ դաշնակահարներին

Հոկտեմբերի 28, 2019
Մշակութային լուրեր Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ռիգայի երիտասարդ դաշնակահարների 8-րդ միջազգային մրցույթի հաղթողներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:

Հոկտեմբերի 12-ից 15-ը Ռիգայում տեղի ունեցած դաշնակահարների միջազգային մրցույթին մասնակցել են ՀՀ և Արցախի երիտասարդ տաղանդավոր երաժիշտ-կատարողների զարգացման նպատակային ծրագրի անդամներ, Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաներ Արմեն Պուչինյանը և Արթուր Գրիգորյանը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյան):

Միջազգային մրցույթից հայ մասնակիցները վերադարձել են հաղթանակով և ոսկե մեդալներով: Մրցույթում Արթուր Գրիգորյանը հաղթող է ճանաչվել մենակատարների խմբում, իսկ Արմեն Պուչինյանի հետ՝ նաև «Lավագույն դաշնամուրային դուետ» անվանակարգում: Տղաների խոսքով՝ սա երկուսով մեկ դաշնամուր նվագելու իրենց առաջին փորձն էր, թեև միասին բազմաթիվ ելույթներ են ունեցել: Նրանք հանդես են եկել Բրամսի «Հունգարական պար» N 1, N 5 և Արամ Խաչատրյանի «Սուսերով պար» կատարումներով:

Հանդիպման ընթացքում նախարարը հետաքրքրվել է երիտասարդ կատարողների առաջիկա ծրագրերով ՝ անմիջապես հարցն ուղղելով նրանց. «Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայում, կա՞ խնդիր, որ առավոտյան արթնանալիս կամ երեկոյան քնելիս մտածում եք՝ լավ կլիներ, որ այսպես լիներ»: Երիտասարդ երաժիշտները առաջնային են համարել որակյալ երաժշտական գործիք ունենալու ցանկությունը:

Նախարարը շնորհավորել է մասնակիցներին հաղթանակի կապակցությամբ և մաղթել Հայաստանը միջազգային մշակութային հարթակներում հնչեցնելու նոր հնարավորություններ:

Գեղարվեստական ղեկավար Ա. Բաբախանյանի տեղեկացմամբ սա այս տարվա մեջ Արմեն Պուչինյանի երրորդ հաղթանակն է՝ Ռուսաստանում և Մալազիայում կայացած միջազգային մրցույթներից հետո:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…