ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Իրականացվել է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի առաջին փուլի ուսուցման երկրորդ մոդուլը

Հոկտեմբերի 29, 2019
Պաշտոնական

Հոկտեմբերի 24-26-ը Վանաձորում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացրել է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի առաջին փուլի ուսուցման երկրորդ մոդուլը: «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի մասնակիցներին՝ Հայաստանի մարզերից և Երևանից երիտասարդական աշխատողներին, ոլորտի փորձառու մասնագետները ներկայացրել են երիտասարդական հետազոտություններին և ուսումնասիրություններին, երիտասարդների տարիքային և հոգեբանական առանձնահատկություններին, դասավանդման հմտություններին, հոգեբանական տեխնիկաներին, երիտասարդների հոգևոր, մշակութային և անձնային զարգացման հմտություններին վերաբերող թեմաները:

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի առաջին փուլի ուսուցման երրորդ մոդուլը կիրականացվի ՀՀ 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում՝ 2019 թվականի նոյեմբերի 13-15-ը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն