ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը (ԿՏԱԿ) այսուհետ կգործի նոր ու բարեկարգ շենքում։
Բուռնազյան 37 հասցեում գործող կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն և Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթական ծրագրերի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հարի Պատրինոսը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր։
Շնորհավորելով կենտրոնի բացման կապակցությամբ՝ նախարար Ա. Հարությունյանն արձանագրել է, որ աշխատանքային պայմաններն այսօր անհամեմատելի են նախկինի հետ։ «Թվային այս դարաշրջանում մեծ տվյալներն առանցքային նշանակություն ունեն կրթական բարեփոխումների ճանապարհին։ ԿՏԱԿ-ի նման հագեցվածությունը դրական ազդեցություն է ունենալու, օժանդակելու է մեզ բարեփոխումներն ավելի արագ իրականացնել»,- վստահեցրել է նա։
Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթական ծրագրերի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հարի Պատրինոսը, ողջունելով ներկաներին, տեղեկացրել է, որ միջազգային ֆինանսական կառույցը չափազանց մեծ կարևորություն է տալիս մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ծրագրերին, և ԿՏԱԿ-ի համար աշխատանքային նոր պայմանների ստեղծումը Հայաստանում այդ ուղղությամբ կատարված ներդրումներից մեկն է։
Մինչ այս ԿՏԱԿ-ը գործունեություն էր ծավալում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի շենքի չորս սենյակներում, սերվերների համար նախատեսված տարածքները համապատասխան չէին անհրաժեշտ չափանիշներին։ Նոր շենքի հիմնանորոգումը մեկնարկել էր 2018թ.-ի ապրիլից «Կրթության բարելավում» ծրագրով Համաշխարհային բանկի միջոցներով և պետական 20 տոկոս համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 440.264.901 դրամ է։
Մոտ մեկուկես տարում կատարվել են շենքի հիմքի ուժեղացման և մետաղական ցանցի միջոցով ամրացման, տանիքի, արտաքին և ներքին աստիճանների ու միջնորմների կառուցման, դռների, պատուհանների և օդափոխության համակարգի տեղադրման, ներքին լուսավորության, ջրագծերի և ջեռուցման խողովակների ու էլեկտրականության մոնտաժման, հատակի երեսապատման ու սանհանգույցների սալիկապատման, ներքին հարդարման ու հարակից տարածքի բարեկարգման ու շենքի կահավորման աշխատանքներ: Հիմնանորոգումից բացի, միջոցներ են հատկացվել նաև ԿՏԱԿ-ի տեխնիկական կարողությունների հզորացման համար նախատեսված «Տվյալների մշակման նոր կենտրոնի» նախագծմանն ու տեղադրմանը։
Շնորհակալություն հայտնելով աշխատանքային նոր պայմանների համար՝ կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանն արձանագրել է, որ ԿՏԱԿ-ն այս տարի նշում է իր գործունեության 15 ամյակը։ «Հիմնանորոգված շենքը նոր ու մեծ հնարավորություն է ԿՏԱԿ-ի համար ավելի մեծ եռանդով ու արդյունավետ աշխատելու համար՝ ի նպաստ կրթության որակի բարելավման»,- ասել է նա։
ՀՀ կառավարության 2004 թ. մարտի 11-ի N 408-Ն որոշմամբ ստեղծված ԿՏԱԿ-ն ապահովում է կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրումն և շարունակականությունը: Կենտրոնն իրականացնում է նաև 1420 կրթական ուսումնական հաստատություններ ընդգրկող Հայաստանի կրթական ցանցի կառավարումը, կենտրոնական հանգույցում գործող սերվերների ընթացիկ տեխնիկական սպասարկումը և ամեն օրյա հսկողությունը, Հայաստանի բոլոր դպրոցների կայքերի անխափան աշխատանքը։
ԿՏԱԿ-ն է ստեղծել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգերը (https://emis.am/) և ապահովում է ուսումնական հաստատությունների գործունեության մասին վիճակագրական տվյալների հավաքումը, մշակումը, վերլուծությունն ու հրապարակումը։ Կենտրոնն իրականացնում է նաև «Հայկական կրթական միջավայր» պորտալի (https://www.armedu.am/) և ենթակայքերի (Ֆորում, Հեռավար ուսուցման համակարգ, Պաշարների շտեմարան, Ինտերակտիվ ուսուցում) գործարկումը և Հեռավար ուսուցման կենտրոնի աշխատանքը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ