ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դաս-ուխտագնացություն

Նոյեմբերի 5, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի հ․75 հիմնական դպրոցի VIբ դասարանի աշակերտները ՄԿԱ գծով փոխտնօրեն, ՀԵՊ ուսուցչուհի Ն. Զեյնալյանի նախաձեռնությամբ այցելեցին Խոր Վիրապի և Նորավանքի վանական համալիրներ: Մինչ մեկնելը աշակերտները ՀԵՊ դասաժամին ուսումնասիրել էին «Հայկական եկեղեցիների կառուցվածքը» թեման, բաժանվել խմբերի և ստացել հանձնարարականներ, որն էլ ներկայացրին վերոնշյալ վանքերում: Դաս-ուխտագնացության շրջանակներում աշակերտներն այցելեցին նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Պարույր Սևակի տուն-թանգարաններ: