Նոյեմբերի 1-9-ը Հայաստանում առաջին անգամ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը, որի շրջանակում աշխարհի տարբեր ծայրերից Երևան են ժամանում մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները՝ Ցիգան Չենը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին և Կառլ Ջենկինսը:
Փառատոնի շրջանակում այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Հայաստանը ժամանակակից երաժշտության քարտեզի վրա» խորագրով միջոցառում, որին մասնակցել են ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաև այս օրերին Երևանում գտնվող փառատոնի հյուրերը՝ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին‚ Արամ Խաչատրյանի աշակերտ, կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսը‚ Լյուդվիգ վան Բեթհովենի անվան ասոցիացիայի նախագահ, Բեթհովենի անվան Զատկի փառատոնի գլխավոր տնօրեն Էլժբետա Պենդերեցկան‚ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը և Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Մաչեկ Տվորեկը:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կարևոր տեղ ունի մեր երկրի մշակութային իրադարձություններ շարքում, քանի որ միջոցառման շրջանակում Հայաստանում հյուրընկալվում են արդեն իսկ դասական դարձած ժամանակակից հեղինակներ, որոնց աշխատանքները հնչում են հռչակավոր բեմերում։
«Հայաստանում դասական երաժշտությունն ավանդաբար կարևոր տեղ ունի, և այս առումով փառատոնը նույնպես առանձնանում է։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր կառավարությունը, որը յուրահատուկ ուշադրության է դարձնում այս ոլորտին, մեծամասամբ ֆինանսավորում է նման նախաձեռնությունները։ Մեզ համար կարևոր է, որ ամենափոքր տարիքից մեր երեխաների համար դասական երաժշտությունը խորթ չլինի։ Այս համատեքստում դպրոցից սկսած մենք դասական երաժշտության հետ կապված մի շարք նախագծեր ենք իրականացնում»,-նշել է նախարար Արայիկ Հարությունյանը։
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի խոսքով` եթե փառատոնի հյուրը Քրիշտոֆ Պենդերեցկին է, սա արդեն մեծագույն երևույթ է. «Առ այսօր տեղի ունեցած յուրաքանչյուր հեղինակի երեկո արտակարգ հետաքրքիր էր: Անչափ տպավորիչ էր պարոն Պենդերեցկու հեղինակային համերգը: Մինչ այդ վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելիի համերգն էր, որը, ցավոք վերջերս, հեռացավ մեզանից: Իսկ փառատոնը սկսվել է իմ հեղինակային երեկոյով»,-նշել է մաեստրոն` շնորհակալություն հայտնելով փառատոնի կազմակերպիչներին: Տիգրան Մանսուրյանն ընդգծել է, որ իրենց ոգեշնչում է համերգներին ջերմորեն արձագանքող լսարանը` վերադարձնելով ունկնդրածի զգացողությունը: «Վստահ եմ, որ երկար ենք հիշելու այս գեղեցիկ օրերը»,- նշել է նա` բարձր գնահատելով նվագախմբի կատարողական վարպետությունը` է. Թոփչյանի և Ս. Սմբատյանի գլխավորությամբ:
«Ես կարծում եմ, որ նման ներկայացուցչական փառատոնը մեծ ազդեցություն է թողնելու նաև երկրի զարգացման ու հեղինակության բարձրացման առումով: Այն, ինչ անում է Սերգեյ Սմբատյանը, անհավատալի է ու չափազանց արժեքավոր: Ամենակարևորը երիտասարդ երաժիշտներին աջակցելն է, մենք պետք է անենք ամեն ինչ՝ արվեստագետների համար իրենց հայրենիքում ստեղծագործելու հնարավորություններ ապահովելու առումով»,-ասել է Էլժբետա Պենդերեցկան: Հիշատակելով ամուսնու հայկական արմատների մասին՝ նա նկատել է, որ հայտնի երաժիշտը նույնպես համակարծիք է, որ կառավարության կողմից նման նախաձեռնություններին ցուցաբերվող աջակցությունը շատ կարևոր է։
Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ ժամանակակից երաժշտությունը շատ բարդ է և այն լսում է բարձրաճաշակ հանդիսատեսը: «Պետության աջակցությամբ մենք այսօր հնարավորություն ունենք կազմակերպել այսպիսի փառատոն, որը շատ բարդ է և բարձր պրոֆեսիոնալիզմ է պահանջում»,-նշել է նա, կարևորելով նաև վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ իրականացվող ծրագրերը, մասնավորապես, ԴասԱ նախագիծը։
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի կազմակերպիչներն են՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ