ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախնական զինվորական պատրաստության դասը զորամասում

Նոյեմբերի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

2019թ. նոյեմբերի 8-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի 9-րդ ա, բ, գ դասարանների աշակերտներն այցելեցին ՀՀՊՆ 73128 զորամաս՝ դպրոցի զինղեկ, փոխգնդապետ Գարիկ Ներսեսյանի գլխավորությամբ և դասղեկներ՝ Արփենիկ Հայրապետյանի, Անյուտա Օհանջանյանի և Գայանե Հայրապետյանի ուղեկցությամբ:

Հիմնական նպատակները.

  • Դպրոց-բանակ կապի ամրապնդում
  • Զորամաս-դպրոց փոխգործակցություն
  • Նախնական զինվորական պատրաստության դասը զորամասում
  • Ռազմահայրենասիրության ամրապնդում
  • Զինվորական մասնագիտության ընտրություն և կողմնորոշում

Աշակերտները որպես դասակներ, շարվել են դպրոցի բակում, ստացել հրահանգավորում: Առանձին հրահանգավորվել են նաև դասղեկները, դասակի և ջոկերի հրամանատարները: Կատարվել է դասակների կազմով երթ՝ դպրոց-զորամասի տեղակայման վայր, որի ընթացքում ուշադրություն է դարձվել կազմակերպչական ունակություններին, համախմբված գործելու, ղեկավարելու և ղեկավարվելու հարցերին: Ընթացքում տրվել է նաև ներածական հրահանգներ և ստուգվել դրանց կատարումը: Շարվել են զորամասում, դիմավորել զորամասի հրամանատարին, ողջունել ու լսել զ/մ հրամանատար, գնդապետ Գ. Պողոսյանի խոսքը՝ վերաբերվող օրվան և նպատակներին: Դպրոցին կցված սպա, մայոր Հ. Այվազյանի ուղեկցությամբ աշակերտները ծանոթացան ու տեսան զորամասի մարտական դրոշի պահպանման կարգը ու նշանակությունը, ներքին ու պահակային ծառայությունների կազմակերպման կարգը և առանձնահատկությունները: Սպառազինության ու տեխնիկայի սպասարկման և պահպանման կարգի, ինչպես նաև մարտական մեքենաների, հրանոթների, մարտավարական տեխնիկական բնութագրերի մասին ներկայացրեցին և տեղում ցույց տվեցին յուրաքանչյուր տեխնիկայի պատասխանատու սպաները և գերազանցիկ զինվորները: Ծանոթացան նաև դաշտային խոհանոցի բացազատման և սպասարկման կարգին:

Անցկացվեց աշակերտների և զինվորների շփում՝ առօրյա զինվորական կյանքի մոտեցումներով, զրույց զինվորների հետ՝ ավտոհավաքակայանում: Ծանոթացան ճաշարանում զինվորների կերակրման և սպասարկման կարգին, ցույց տրվեց զորանոցում զինվորների հանգստի կազմակերպումը, անկողինների հարդարումը, մաքրության և կարգապահության պահպանումը, զինանոցում զենք-զինամթերքի պահպանությունը:

Զորամասի դահլիճում ըստ պլանի անցկացվեց զրույց՝ սպաների հետ «Զինվորականի մասնագիտության և ընտրության կողմնորոշման» թեմայով: Զինվորական կարգապահության զորամասի մարտական նշանակության և զորամաս-դպրոց համագործակցության մասին ելույթ ունեցան զորամասի հրամանատարի ԴԱԳ տեղակալ, փոխգնդապետ Արթուր Մարտիրոսյանը և մայոր Հ. Այվազյանը:

Ամփոփիչ խոսքով ելույթ ունեցավ զինղեկ Գարիկ Ներսեսյանը՝ կարևորելով նման միջոցառումների անցկացումը՝ պայմանավորվելով հետագայում ևս համագործակցել զորամասի հետ՝ թե՛ դպրոցում և թե՛ զորամասում՝ ռազմահայրենասիրական միջոցառումներ անցկացնելու համար:

Ցանկության դեպքում, հանգստի օրերին, թիմային կարգով անցկացնել սպորտային խաղերի մրցումներ նաև զենքի քանդման –հավաքման և այլ մարզաձևերից՝ ամրապնդելով դպրոց-զորամաս կապը:

Գ. Ներսեսյանը շնորհակալություն հայտնեց զորամասի հրամանատարությանը՝ դպրոցի հետ համագործակցելու և պլանով նախատեսված պարապմունքները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Աշակերտները բարձր տպավորությամբ ու տրամադրությամբ կատարեցին երթ՝ զորամասից դպրոց:

Կապանի N 5 հիմնական դպրոց

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին: