ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս․ «Սևանա լճի աղտոտվածությունը»

Նոյեմբերի 13, 2019
Դպրոցական անցուդարձ

«Սևանա լճի աղտոտվածությունը» թեմայով հիմնախնդրի նախագիծ՝ նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության կոնվենցիայի 30 ամյակին

Հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս՝ «Սևանա լճի աղտոտվածությունը» թեմայով հիմնախնդիր նախագիծ՝ նվիրված երեկաների իրավունքների պաշտպանության կոնվենցիայի 30 ամյակին:

Այն իրականացվուն է Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ՅՈՒՆԻՍԵՖ, աջակցությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է աշակերտների ներգրավումը համայնքային, սոցիալական, բնապահպանական, երեխաների իրավունքներին առնչվող հիմնախնդիրների ուսումնառության գործնթացին:

Բաց դասը կազմակերպել էր Հասարակագիտություն առարկայի ուսուցչուհի Արմինե Խաչատրյանը 8-րդ Ա, Բ և 9-րդ Ա, Բ դասարանների աշակերտների մասնակցությամբ:

Աշակերտներն անցկացրել էին հետազոտական աշխատանքներ, կատարել հարցումներ համայնքի բնակիչների, համայնքի ղեկավարի, դպրոցի տնօրենի հետ: Կատարեցին նախագծային սպասելի շնորհանդես՝ ներկայացնելով էջերը․

  • Հիմնախնդրի ներկայացում
  • Այլընտրանքային ծրագրի մշակում
  • Խմբի մոտեցումը հիմնակնդրի վերաբերյալ
  • Լուծումների առաջարկ։

Դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը ողջունեց աշակերտների ակտիվությունը և կարևորեց բոլորի կողմից շրջակա միջավայրի, բուսական, կենդանական աշխարհի և հատկապես մեր կապուտաչյա Սևանը անաղարտ, մաքուր պահելու հիմնախնդիրը և հաջողություն մաղթեց հետագա փուլերում նախագծին մասնակցող աշակերտներին և ուսուցչուհուն:

Լճաշենի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին: