ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Տնտեսագիտություն» առարկան մեր դպրոցում

Նոյեմբերի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

2018-2019 ուստարում Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի տնօրեն Հ.Դավթյանի նախաձեռնությամբ «Տնտեսագիտություն» առարկան ներառվեց և դասավանդվեց դպրոցում: Աշակերտները առարկան ուսումնասիրում են մեծ հետաքրքրությամբ`շնորհիվ ուսուցչուհի Գ.Աբրահամյանի:

Այսօր XI 4 և XI 5 դասարանների աշակերտների նախաձեռնությամբ և առարկայի ուսուցչի օգնությամբ դպրոցում կազմակերպվեց ցուցահանդես-վաճառք: Աշակերտները փորձեցին իրենց տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Առաջնորդվելով նախապես մշակված բիզնես ծրագրերով` նրանք հասան շոշափելի արդյունքի, ինչն էլ դարձավ աշակերտների արդարացի ոգևորության առիթը:

Միջոցառումը համեմվեց հայկական ավանդական խաղերով և պարով, որին մասնակցու էին ոչ միայն աշակերտները, այլև ուսուցիչները:

Ուսուցչուհի Գ.Աբրահամյան