ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԱրՄաթ ծրագիրը դպրոցում

Նոյեմբերի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 18-ին Կապանի N13 հիմնական դպրոցում պաշտոնապես բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիան /Խմբավար Տիգրան Ավանեսյան/, որի տեղադրումն ու կահավորումը սկսվել էր մոտ երկու ամիս առաջ․ դրանց հիմնումը կյանքի է կոչվել «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» բիզնես համաժողովի ընթացքում «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (գործադիր տնօրեն` Կարեն Վարդանյան) եւ «Դավիթ Բեկ» (նախագահ` Գագիկ Մելքումյան) հայրենակցական միության միջեւ կնքված հուշագրի շրջանակներում։ Բացման արարողության ժամանակ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, կրթօջախի համար կարևորելով այս նախաձեռնությունը, շնորհավորեց դպրոցի աշակերտներին ու մանկավարժներին և շնորհակալություն հայտնեց համագործակցած երկու կազմակերպություններին՝ ծրագրի իրականացման համար։ Դպրոցի մանկավարժական կոլեկտիվի և աշակերտության անունից կրթօջախի տնօրեն Զավեն Ստեփանյանը երախտագիտություն հայտնեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը, «Դավիթ բեկ» հայրենակցական կազմակերպությանը, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին` Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի գլխավորությամբ` դպրոցում ինժեներական լաբորատորիայի հիմնումն իրականություն դարձնելու համար։ Նա համոզմունք հայտնեց, որ ինժեներական լաբորատորիայում ստացած հմտություններն ու ունակությունները կօգնեն մեր երկրի զարգացման գործում։ Կրթօջախի աշակերտական խորհրդի նախագահ Լիլիթ Մկրտչյանն իր խոսքում գոհունակություն հայտնեց այն առթիվ, որ ինքն ու իր հասակակիցները վաղ տարիքից հնարավորություն են ստանում ծանոթանալու ռոբոտաշինության ծրագրավորման հիմունքներին և գործնական հմտություններ ձեռք բերում։ Խմբակ հաճախող երեխաների քանակը կանոնավոր կերպով ավելանում է: Երեխաները հաճույքով են սովորում ծրագրավորման, ռոբոտաշինության հիմունքները, իսկ եռաչափ տպիչն ստանալուց հետո՝ հաճույքով մոդելավորում և տպում են կենցաղում կիրառելի առարկաներ: Կարծում եմ՝ խմբակ հաճախողների 60%-ը կընտրի ինժեների մասնագիտությունը: Նրանց հնարավորություն կտրվի մշակելու, կառուցելու, փորձարկելու և բարելավելու իրենց իսկ ստեղծած լուծումներն անվտանգ և ուրախ միջավայրում՝ ընթացքում ձեռք բերելով նոր ընկերներ և միասին հիմնելով ստարտափներ։

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին: