ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Օրակարգում՝ ՄԿՈՒ արդյունավետ ռազմավարության մշակումը

Նոյեմբերի 20, 2019
Պաշտոնական

Տեղի է ունեցել «Նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարական նպատակների և համապատասխան ցուցանիշների համաձայնեցումը միջազգային մարդկային զարգացման քաղաքականության գործիքների հետ» փորձնական ծրագրի արդյունքների վերաբերյալ աշխատաժողով, որի նպատակն էր Հայաստանում ՄԿՈՒ արդյունավետ ռազմավարության մշակումը։ 

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը՝ նշելով, որ ծրագիրը Հայաստանին հնարավորություն է տվել ՄԿՈՒ ռազմավարական պլանավորումն էլ ավելի համապարփակ իրականացնել. «Մենք փորձում ենք մեր ազգային առանձնահատկությունները համադրել միջազգային զարգացման միտումներին։ Հաճախ գործատուները դժգոհություն են հայտնում, որ շրջանավարտները չեն կարողանում իրենց հմտություններով և կարողություններով բավարարել իրենց պահանջները: Մենք կարևորում ենք մարզի զարգացման ուղիներն ու հնարավորությունները հաշվի առնելը և այնտեղ իրականացվող ուսուցումն ու մասնագիտությունները համահունչ դարձնելը գործատուների կողմից ներկայացվող առաջարկին»,-նշել է Ա. Անափիոսյանը՝ ընդգծելով, որ Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ արդյունավետ համագործակցությունն այսօր էլ շարունակվում է ՌԴ ֆինանսների նախարարության կողմից ֆինանսավորվող «Մեծ քսանյակի (G20) ուսուցման ռազմավարության կիրառումը. ԱՄԿ-ի և Ռուսաստանի Դաշնության գործընկերություն» ծրագրի շրջանակում: 

«Այս ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել պետական մարմինների և սոցիալական գործընկերների՝ ՄԿՈւ համակարգը վերլուծելու և բարեփոխելու կարողությունները՝ ազգային առաջնահերթությունները, նպատակները և պլանավորման գործընթացները համապատասխանեցնելով Աշխատանքի միջազգային կազմակերպության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաներին և առաջարկություններին, ՄԱԿ-ի 2030թ. Կայուն զարգացման նպատակների օրակարգին, Եվրոպական միության քաղաքականությանն ու G20 երկրների լավագույն փորձին»,-նշել է փոխնախարարը և տեղեկացրել, որ ԱՄԿ «Հմտությունների զարգացման ռազմավարական պլանավորման և համապատասխան ցուցանիշների ներդրման» փորձնական ծրագրի շրջանակում նախատեսվում է ՀՀ Լոռու մարզում իրականացնել աշխատաշուկայի հետազոտություն: 

«Նման հետազոտությունների առկայությունը շատ կարևոր է, որոնք հետագայում հնարավորություն կտան պետպատվերի տեղերի բաշխումն իրականացնել  բացառապես աշխատաշուկայի կանխատեսումների հիման վրա՝ խթանելով ՆՄՄԿՈՒ ուսումնական հաստատություններում ընդունելության պլանավորումը»,-ընդգծել է նախարարի տեղակալը:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են ՄԿՈւ ռազմավարական պլանավորման ժամանակակից ուղղությունները, ռազմավարական պլանը և առաջիկա 5 տարվա թիրախները: Ներկայացվել են 2018թ. շրջանավարտների կարծիքի ուսումնասիրության արդյունքները՝ ելակետային տվյալների ձևավորման նպատակով: Բացի այդ, անդրադարձ է եղել ՄԿՈւ ռազմավարական պլանի մշակման գործընթացում գործատուների և արհմիությունների մասնակցությանը, ներկայացվել է ՄԿՈւ ռազմավարական պլանավորման փորձը Ղրղզստանում և Տաջիկստանում: Քննարկվել են նաև աշխատաշուկայի համար աշխատուժի զարգացման համար առաջարկվող մոտեցումները: 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)