ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բերքի տոնը

Նոյեմբերի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

Սուրենավանի միջնակարգ դպրոցում մեծ շուքով նշվեց «Բերքի տոնը»: Բոլոր դասարանների աշակերտները, ուսուցիչներն ու ծնողներն առանձնակի ոգևորությամբ էին պատրաստվել տոնին:Դպրոցի բակը լիքն էր մրգառատ սեղաններով, անուշաբույր թխվածքաբլիթներով ու մանուկների քաղցր աղմուկ-աղաղակով: Յուրաքանչյուր դասարան ջանացել էր հանդես գալ ինքնատիպ համարներով՝  է՛լ երգ, է՛լ պար, խինդ ու ծիծաղ, հայկական դհոլի բարձր ձայն ու ջութակի ու քանոնի գեղեցիկ ելևջներ, բարեմաղթանքներ ու օրհնանքներ:

Դպրոցի տնօրեն Վ. Ավետիսյանը, փոխտնօրեններ Ա. Վարդանյանն ու Լ.Հակոբյանը հերթով անցնում էին սեղանների կողքով ու արժևորում յուրաքանչյուրի աշխատանքը: Թո՛ղ միշտ բարեբեր լինի հայոց հողը, թո՛ղ միշտ ժպտան մանուկները։