ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այց Վ. Սարգսյանի տուն-թանգարան

Նոյեմբերի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 12-ին Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի 8ա դասարանը ՆԶՊ-ի ուսուցիչ Օ.Ղարիբյանի, ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ս.Բաղդասարյանի և դասղեկ Ա. Չալաբյանի հետ այցելեցին Վ. Սարգսյանի տուն-թանգարան:

Դաս-էքսկուրսիայի նպատակն էր` ռազմահայրենասիրական դաստիարակության շրջանակներում աշակերտներին ծանոթացնել հայրենիքի սահմանների պաշտպանության և Արցախյան պատերազմում մեծ դերակատարություն ունեցած հերոսների կյանքին ու գործունեությանը: Մինչ թանգարանում շրջելը` աշակերտները ծաղիկներ խոնարհեցին Վ.Սարգսյանի հուշաքարի մոտ և Գրետա մայրիկի շիրիմին: Այցի շրջանակում աշակերտները ծանոթացան ՀՀ ազգային հերոս, Արցախի Հանրապետության հերոս, ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ վարչապետ, սպարապետ Վ. Սարգսյանի կենսագրությանը, ՀՀ պետականաշինության մեջ ունեցած մեծ ավանդին, ինչպես նաև նրա գրական գործունեությանը: Շատ ուսանելի և բովանդակալից դաս էր: