ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հերթական բաց դասը

Նոյեմբերի 22, 2019
Դպրոցական անցուդարձ

12.11.2019թ. Երևանի 201 հիմնական դպրոցում հերթական բաց դասը 3-րդ դասարանում էր՝ մաթեմատիկայի ժամին։ Թեման կլոր տասնյակների բազմապատկումն էր միանիշ թվերով։ Ուսուցչուհին աշակերտների համար ստեղծել էր կախարդական մաթեմատիկական աշխարհ, որտեղ ամեն ինչ առնչվում էր մաթեմատիկային՝ թվեր, երկրաչափական պատկերներ, գործողություններ։ Բաց դասի 《հերոսը》 մեղուն էր։ Աշակերտների կողմից հնչեցվող ամեն ճիշտ պատասխանի արդյունքը մեղվի մասին մի նոր տեղեկության բացահայտումն էր։ Սահիկահանդեսով կրկնեցին նախորդ դասանյութը, որից հետո ուսուցչուհի Զառա Ահարոնյանը բացատրեց նոր դասը։ Աշակերտները ծանոթացան շատ ծաղիկների և նրանց առանձնահատկություններին հետ՝ լուծելով ծաղիկների նկարների մյուս երեսին գրված նոր դասին առնչվող վարժությունները։ Դասն ամփոփվեց քառաբաժան աղյուսակով։