ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դաս-քննարկում` նվիրված Հրաչյա Ներսիսյանին

Նոյեմբերի 22, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Ա.Ղազարյանը XI-3 դասարանի հետ կազմակերպել էր դաս-քննարկում` նվիրված Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 124-ամյակին:

Նախապես դիտել էին «Ինչու՞ է աղմկում գետը » ֆիլմը: Աշակերտները հանգամանորեն ներկայացրին մեծ դերասանի կյանքն ու գործունեությունը: Հարց ու պատասխանի մեթոդով կազմակերպվեց քննարկում, անցկացրին զուգահեռներ ֆիլմի հերոսի և անվանի դերասանի կերպարների միջև: Հնչեցին նրա ժամանակակիցների խոսքերը մեծանուն դերասանի մասին:

Աշակերտները ինքնուրույն կարծիք հայտնեցին Հրաչյա Ներսիսյանի`որպես մարդ և արվեստագետ տեսակի մասին:

Դասը հետաքրքիր էր և ճանաչողական: