ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գյումրի...Հայաստանի մշակութային մայրաքաղաք

Նոյեմբերի 22, 2019
Դպրոցական անցուդարձ

Գյումրի...

Հայաստանի մշակութային մայրաքաղաքը և ամենագեղեցիկ ու կոլորիտային քաղաքներից մեկը։ Նոր տպավորությունների, ճանապարհորդությունների ու ճանաչողության մղումներով յուրօրինակ ու հետաքրքիր ուղևորություն էր կազմակերպել Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Հ. Ղազարյանը դեպի Գյումրի գնացքով։ Էքսկուրսիայի նպատակն էր զարգացնել սովորողների աշխարհաճանաչումը, աշխարհընկալումը, ծանոթացնել Գյումրի քաղաքին, նրա ճարտարապետությանը, մշակույթին, նրա կոլորիտին,կենցաղին, ավանդույթներին... Գյումրին բացառիկ մարդկանցով ու պատմությամբ հարուստ քաղաք է, ուստի ճանաչողական էքսկուրսիան շարունակեցինք Վարպետաց փողոցում։ Երեխաները Հ. Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին Հ. Շիրազի,Ավ. Իսահակյանի և Մ. Մկրտչյանի տուն֊թանգարաններ, որտեղ ծանոթացան այդ բացառիկ ու հանճարեղ մարդկանց նույնքան հետաքրքիր կյանքին ու ստեղծագործական ուղուն։ Այնուհետև զբոսնեցինք քաղաքի փողոցներով, հիացանք հին շենքերի ճարտարապետությանը, հատկապես այն կառույցների պատշգամբներով, որտեղ նկարահանվել են հայկական հայտնի «Մեր մանկության տանգոն», «Եռանկյունի» ֆիլմերը՝ համեմված լեգենդար դերասանների հետ կապված հետաքրքրաշարժ զրույցներով։