ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բարությունը կփրկի աշխարհը

Նոյեմբերի 22, 2019
Դպրոցական անցուդարձ

«Բարին թող դուրս գա իր թաքստոցից , և մենք էլ թույլ տանք ,որ այն գործի մեզնով,որքան էլ դժվար լինի…»: Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցը համաշխարհային բարության օրվան նվիրված կազմակերպեց այս տարի ևս ավանդույթ դարձած «Բարությունը կփրկի աշխարհը» խորագրով ակցիան:Ակցիայի նպատակն է՝ ուսուցանել բարություն ,շրջապատին տալ դրական ուժ,երախտագիտություն և քնքշանք:Ակցիային մասնակցում էր ողջ դպրոցը: Օգնությունը սննդի,քաղցրավենիքի, հագուստի և գումարի տեսքով էր: Ակցիայի հասույթը տրամադրվում է դպրոց հաճախող սոցիալապես անապահով երեխաներին: Բարեգործական ակցիայի հասույթից հատկացվեց Հայկական «Կարմիր Խաչի» ընկերության Արարատի մարզային մասնաճյուղի Մասիս քաղաքում բացված Բարեգործական ճաշարանի ՝թվով 80 շահառուներին` հյուրասիրելով քաղցրավենիքներ: Իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին դպրոցի տնօրեն տիկին Է.Մուրադյանին, նշելով, որ միշտ լինում են տնօրեն տիկին Է.Մուրադյանի և դպրոցի ուշադրության կենտրոնում: Բարեգործական ակցիայի հասույթի մի մասը կօգտագործվի Ամանորին ընդառաջ: Այսուհետ բարեգործական ակցիաները դպրոցում կկրեն շարունակական բնույթ: Թող բարությունը փրկի աշխարհը…