ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս․ Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքը

Նոյեմբերի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 20-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի VIIIգ դասարանում բաց դաս էր /ուսուցիչ՝ Ա. Աղայան/: Աշակերտները ամփոփում էին Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքը: Վերհիշեցին պատմվածքի ժանրային առանձնահատկությունները, վերապատմեցին սյուժեն և վերլուծեցին արտիստի՝ Լևոնի, Ալմաստի և Լուիզայի կերպարները, կարդացին իրենց գրած շարադրությունները՝ «Ի՞նչ է եսասիրությունը», «Ի՞նչու են մարդիկ ինքնասպան լինում» թեմաներով: Ծավալվել էր անկաշկանդ և հետաքրքիր բանավեճ, որի ընթացքում երեխաները ազատորեն արտահայտում էին իրենց կարծիքը:

Դասը ամփոփեցին ՝ համեմատելով Գևորգի /«Հասարակաց որդեգիրը»/ և Լևոնի /«Արտիստը»/ կերպարները, և եկան եզրահանգման՝ կյանքում ամեն ինչ շտկելի ու դառնալի է, անդառնալի է միայն մահը: