ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանդիպում գրող-հրապարակախոս Հովիկ Չարխչյանի հետ

Նոյեմբերի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցը հյուրընկալել էր գրող-հրապարակախոս Հովիկ Չարխչյանին։    

Հովիկ Չարխչյանը «Սուլամիթա», «Չարենցի կրակոցը» գրքերի հեղինակն է․ գրքեր, որ կարդալով` կարողանում ես ավելի մոտիկից տեսնել գրողին, հասկանալ նրա ստեղծագործելու շարժառիթը, լինելու ավելի մոտիկ, զգալու նրա և ընթերցողի կապը:

Հովիկ Չարխչյանի մուտքը մեր դպրոց ցանկալի էր և պարտավորեցնող, քանի որ այնպիսի անհատների, ինչպիսին մեր հյուրն էր, ժողովուրդն է պարգևում սերունդներին, և նա, ով առիթ ունի հանդիպելու նրան, կարդալու նրա գրքերը, չի կարող անտարբեր մնալ… Հովիկ Չարխչյանը ներկայացրեց իր հեղինակած գրքերը, պատասխանեց աշակերտների և ուսուցիչների հարցերին: Նրա ստեղծագործություններն ընթերցողին ազատում են մտածելակերպի կաղապարներից և նպաստում ժամանակակից մարդու հոգևոր ու մտավոր զարգացմանը: 

 Շնորհակալ ենք մեր հյուրին՝ այցելության համար …

(Գրողը դպրոց էր այցելել XI-3 դասարանի աշակերտ Սերգո Մազմանյանի հրավերով: )