ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տպավորությունների հրավառություն էր 2Բ դասարանում ...

Նոյեմբերի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

2-րդ բ դասարանի դասվար Ա. Սաղոյանի նախաձեռնությամբ կայացավ «Ոսկեզօծ աշուն» խորագրով դաս-միջոցառում: Աշնանային պատկերներով զարդարված դասասենյակում աշակերտները ներկայացրին հայաստանյան աշնան բերքառատ համը և բույրը, բացահայտեցին ոսկեհանդերձ աշունն իր բոլոր գույներով, երգ ու  պարով, արտահայտիչ և գրագետ խոսքով: Դասասենյակը վերածվել էր աշնանայի այգու, որտեղ թևածում էր աշնան շունչը, օդը ողողված էր մասրենու և փշատենու զգլխիչ բույրով, լսվում էր հրաժեշտ տվող թռչունների թախծախառը կանչը: