ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դաս-միջոցառում նվիրված Խաչատուր Աբովյանի ծննդյան 210-ամյակին և Արարատյան վերելքի 190-ամյակին

Նոյեմբերի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

2019թ․ նոյեմբերի 22-ին Աբովյանի Ն․Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները (ուսուցիչ Ք. Հայրապետյան) կազմակերպեցին դաս-միջոցառում նվիրված մեծանուն հայ Խաչատուր Աբովյանի ծննդյան տարեդարձի և արարատյան վերելքի 190-ամյակի կապակցությամբ: Աշակերտները բովանդակալից ներկայացրին մեծ գրող, մանկավարժ, բանագետ-ազգագրագետ, հայագետ Խաչատուր Աբովյանի կյանքը, նրա «անհայտ բացակայումը»: Ներկայացրին բազում վարկածներ Աբովյանի անհետացման մասին: Նշեցին, որ Աբովյանի ստեղծագործությամբ է սկիզբ առնում հայ գրականության զարգացման նոր փուլը, որը նախորդից տարբերվում էր թեմատիկայով, լեզվով, հերոսի ընտրությամբ: Աշակերտները թանգարանին մատուցեցին հաճելի անակնկալ՝ նվիրելով դպրոցի 12-ամյա աշակերտուի Լիա Աթաբեկյանի կերտած Աբովյանի դիմանկարը: