ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս՝ «Որդիական երախտագիտություն»

Նոյեմբերի 27, 2019
Դպրոցական անցուդարձ

20.11.2019թ Երևանի թ.201 հիմնական դպրոցում հերթական հուզիչ, բովանդակալից և հագեցած բաց դասը ներկայացրեց ուսուցչուհի Օֆելյա Օհանյանը (6-րդ դասարան) ։ Այս անգամ Լեոնարդո դա Վինչիի «Որդիական երախտագիտություն» առակի օգնությամբ աշակերտները պետք է գիտակցեին երախտագիտության գինը։ Երախտագիտության զգացումը լիարժեք ընկալելի դարձնելու համար ուսուցչուհին դասն սկսեց Ս.Խանզադյանի «Սպիտակ գառը» պատմվածքից հատվածների ընթերցմամբ՝ զուգադրելով հակառակ բևեռը՝ երախտամոռությունը՝ մերժելին։ ԽԻԿ համակարգով դասը տվեց ցանկալի արդյունք. աշակերտները համագործակցային աշխատանքով ձեռք բերեցին լեզվական կարողություններ, հմտություններ: