Այսօր տեղի է ունեցել Թուրինի 2018-2020թթ. գործընթացի իրազեկման հանդիպումը, որի ժամանակ ներկայացվել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ազգային զեկույցի հիմնական եզրակացություններն ու առաջարկությունները, ինչպես նաև Եվրոպական կրթական հիմնադրամի /ԵԿՀ/ գնահատումը:
Միջոցառմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ԵԿՀ քաղաքականության բաժնի ղեկավար Խավիեր Մատեու դե Կորտադան, դոնոր կազմակերպությունների և Գործատուների միության ներկայացուցիչներ:
Արևիկ Անափիոսյանը նշել է, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում Հայաստանը և ԵՄ-ն վաղեմի գործընկերներ են՝ արձանագրելով բավականին մեծ ձեռքբերումներ: «2010 թվականին միանալով Թուրինի գործընթացին՝ մեր երկիրն արդեն 5-րդ անգամ զեկույց է ներկայացնում, թե ինչ մեծ ձեռքբերումներ ունենք, և որքան է զարգացել ՄԿՈւ ոլորտը: Վերլուծություն ներկայացնելու նպատակով նախարարի հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որում ներգրավված էին ինչպես գործընկեր նախարարությունների, այնպես էլ Գործատուների միության և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կարևոր է համապարփակ վերլուծության միջոցով հասկանալ, թե կրթության, զբաղվածության և ֆինանսական ոլորտներում իրականացվող քաղաքականությունը և դրանց փոխազդեցությունն ինչպես են նպաստում տնտեսության զարգացմանը»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝ ընդգծելով, որ Թուրինյան գործընթացը ենթադրում է որոշակի մեթոդաբանություն, որի միջոցով ուսումնասիրվում է կրթական դաշտն ու առաջարկություններ են արվում, թե ինչ քայլեր ու միջոցառումներ են անհրաժեշտ՝ նպաստելու կրթության միջոցով աշխատաշուկայի բարելավմանը: «Մենք պետք է փորձենք ճիշտ փաթեթավորմամբ ներկայացնել միջին մասնագիտական կրթությունը և այն դարձնել առավել գրավիչ մեր հանրության համար, որովհետև երբ ուսումնասիրում ենք աշխատաշուկան, մասնավորապես, զբաղվածության ոլորտը, տեսնում ենք, որ հաճախ աշխատանքն այս կամ այն բնագավառում տրվում է բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց, այնինչ այն կարող էր իրականացնել նախնական և միջին մասնագիտական կրթույթուն ունեցող անձը: ՄԿՈՒ ապագան բացառապես պայմանավորված է նրանով, որ կարողանանք հնարավորինս հմտություններ հաղորդել ուսանողներին, ուստի աշխատանքի վրա հիմնված կրթության մոդելը` դուալ կրթությունը, մեծ նշանակություն է ստանում»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝ այս հարցում կարևորելով գործընկերների և, մասնավորապես, Եվրոպական կրթական հիմնադրամի աջակցությունը: «Մենք անում ենք հնարավորը՝ հավուր պատշաճի իրականացնելու Թուրինի գործընթացի շրջանակում մեր ստանձնած պարտավորությունները և որակապես զարգացնելու տնտեսության համար այդքան կարևոր ՄԿՈՒ ոլորտը»,-ընդգծել է նախարարի տեղակալը:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը՝ կարևորելով Հայաստանում ներդրումներ իրականացնելու փաստը: «Մենք ունենք մեծ ծրագրեր՚ գյուղատնտեսության, կրթության և ուսուցման առաջընթացին օժանդակելու համար: Ըստ իս` այն մեծ ներդրում կլինի Հայաստանի ներուժի ու տնտեսական զարգացման հեռանկարի համար»,-նշել է նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ն Հայաստանի հետ համագործակցության մեծ հեռանկարներ է տեսնում: Լոուրենս Մերեդիթն անդրադարձել է նաև տարածքային համաչափ զարգացմանը՝ մարզերի երիտասարդների համար համապատասխան միջավայր ստեղծելու և ներդրումներ անելու տեսանկյունից:
Ազգային զեկույցի շրջանակում ներկայացվել է տնտեսության և աշխատաշուկայի վիճակը, սոցիալական միջավայրը և ՄԿՈՒ անհատական պահանջարկը, ներքին արդյունավետությունը, կառավարումը և ֆինանսավորումը:
Նշենք, որ Թուրինի գործընթացը Եվրոպական կրթական հիմնադրամի գործընկեր երկրներում մարդկային կապիտալի զարգացման խնդիրների ու մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության վերլուծություն է: Այն ուսումնասիրում է ոլորտի զարգացումները և բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև վեր է հանում խնդիրները, որպեսզի դրանց լուծման քաղաքականություն առաջարկի: ԵԿՀ-ն օժանդակում է Եվրամիության ոչ անդամ, բայց գործընկեր երկրներում մասնագիտական կրթության և ուսուցման, ինչպես նաև զբաղվածության համակարգերի բարեփոխումներին՝ աշխատելով դրանց կառավարությունների հետ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ