ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն»...

Նոյեմբերի 28, 2019
Դպրոցական անցուդարձ

21.11.2019թ Երևանի 201 հիմնական դպրոցի գրադարանը մարդաշատ էր:Աշուն, վառ գույներ, հույզեր, իրարամերժ տրամադրություններ... Աշունն առավել գունեղ ու հոգեհարազատ է Տերյանի ստեղծագործությունների հետ, քանզի այն ամբողջությամբ մեզ է ներկայանում իր տարերքի մեջ։ Այս անգամ մեր տաղանդավոր աշակերտների շուրթերով մեզ ներկայացավ Տերյանի աշունը՝ սիրո , հույզերի ու հույսերի աշունը։ Ուսուցչուհի  Օֆելյա Օհանյանը և գրադարանավար Նարգիզ Վարդանյանն ունկնդիրներին հրավիրել էին գրադարան, ուր աշակերտներն աշնան տերևներով զարդարել էին անգամ գրադարակները, ուր թևածում էին տերյանական աշնան շշուկն ու շրշյունը, ուր աշակերտները մի անգամ ևս հաղորդակցվեցին գրքերի անեզր աշխարհի հետ՝ ընթերցելով տերյանական քնարի լավագույն նմուշները: Ներկաներիը գեղագիտական խոր հաճույք ստացան: