ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Գրական թեյարան»

Նոյեմբերի 28, 2019
Դպրոցական անցուդարձ

25.11.2019թ․ Երևանի 201 հիմնական դպրոցի դահլիճում եռուզեռ էր:

«Գրական թեյարան». այսպես անվանեցին 12-րդ դասարանի աշակերտները Համո Սահյանին նվիրված ցերեկույթը: Թեյարանի վերածված դահլիճում դաղձի, ուրցի բույր կար, հնչում էին սահյանական տեքստերով երգեր: Աշակերտ-դերասաններն անկաշկանդ զրուցում էին, կարծիքներ հայտնում Սահյանի պոեզիայի մասին, արտասանում: Մտերմիկ, հաճելի պահեր, իսկ վերջում`դաղձի բույրով թեյախմություն: Իսկը բոհեմական թեյարան` հոգեհարազատ,սրտամոտ... Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արփինե Մկրտչյանի սաները գրական թեյարանի հյուրընկալ մթնոլորտում մի անգամ ևս հանդիսատեսին պարտադրեցին ըմբոշխնել սահյանական պոեզիայի մշտատև թարմությունը…