ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Գեղեցիկ է մեր միությունը»

Նոյեմբերի 28, 2019
Դպրոցական անցուդարձ

22.11.2019թ. Կապանի N13 հիմնական դպրոցի սաները ասնակցեցին Պուշկինի 220 ամյակին նվիրված "Прекрасен наш союз" («Գեղեցիկ է մեր միությունը») խորագրով միջոցառմանը, որը տեղի ունեցավ Կապանի N3 միջնակարգ դպրոցում: /Ռուսաց լեզու և գրականության ուսուցիչ Աշխեն Բադալյան/

Նպատակը՝ անդրադառնալ հայ-ռուսական մշակութային կապերին՝ կարևորելով դրանց պահպանումն ու տարբեր ուղղություններով դինամիկ զարգացումը: Պուշկինի մեծության առաջին նախապայմաններից մեկն այն է, որ նա հավասարապես պատկանում է աշխարհի բոլոր ժողովուրդներին, որոնց նկատմամբ նա ոչ միայն սեր ու հարգանք է տածել, այլեւ ուսումնասիրել է նրանց կյանքն ու բարքերը, նրանց սովորությունները, խորամուխ եղել ազգային-պատմական առանձնահատկությունների մեջ։ Աշակերտները կարդացին Ա.Ա.Պուշկինի բանաստեղծություններից մեր հայրենակից, հայ բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանի թարգմանությամբ: Իսկ կիթառի ոգեղեն երաժշտության ներքո երեկոն դարձավ ավելի տրամադրող և հագեցած:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան