ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դեպի լույս

Նոյեմբերի 28, 2019
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 22-ին Խաղաղության Կորպուսի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ Սուրենավանի միջնակարգ դպրոցում բացվեց «Դեպի լույս» կենտրոնը, որը հագեցված է համապատասխան գույքով և ուսումնական նյութերով:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Խաղաղության Կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սանի Լուն, Արարատի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Գասպարյանը, մարզպետի խորհրդական Կառլեն Մկրտչյանը, հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը, դպրոցի կառավարման խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, հանրապետության մի շարք դպրոցների տնօրեններ, ինչպես նաև ներկայացուցիչներ «Հույսի կամուրջ» ՀԿ-ից:

Կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում` մասնակից աշակերտներից յուրաքանչյուրը հանդես եկավ իր շնորհներով`պարեցին, երգեցին, նվագեցին դուդուկ, շվի, դհոլ, նկարեցին, արտասանեցին, ինչպես նաև ներկայացրին Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթը` տիկնկաթերապիայի միջոցով։