Կոմիտասյան, թումանյանական ու սևակյան շնչով է համակված տարին նաև Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում։ Շարունակվում են գեղեցիկ միջոցառումները, թումանյանական հեքիաթների բեմականացումները, ընթերցումներն ու թանգարաններ այցելությունները։
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված մեծանուն բանաստեղծ Պ. Սևակի ծննդյան 95-ամյակին, որը կազմակերպել էին դպրոցի գրադարանավար Ս. Գալուստյանը, երգի-պարի խմբակի ղեկավար Հ. Մկրտչյանը: Աշակերտները ներկայացրին Սևակի կյանքն ու գործունեությունը, ասմունքեցին, երգեցին և պարեցին: Հնչեցին հայտնի մարդկանց խոսքերը Սևակի մասին։ Դահլիճում թևածում էր սևակյան շունչը