ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ինտեգրված բաց դաս տեխնոլոգիայից

Նոյեմբերի 29, 2019
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի IIբ դասարանի դասվար Զ.Նիկողոսյանը բաց դաս էր կազմակերպել տեխնոլոգիայից, թեման՝ «Չվող թռչուններ», ինտեգրվող թեմա՝ «Ձեռնարկատիրական կրթություն», ինտեգրվող առարկան՝ Ես և շրջակա աշխարհը: Կենդանական աշխարհի մասին գիտելիքները սովորողները ամրապնդեցին «Ընտանի, թե՞ վայրի», «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի ձևաչափով, ՏՀՏ գործիքների միջոցով պատրաստված ինտերակտիվ վարժություններով: Պատրաստեցին չվող թռչուններ և ստեղծեցին կոմպոզիցիա: Ինտեգրելով «Ձեռնարկատիրական կրթությունը»՝ դասվարը փորձեց աշակերտների գիտակցությանը հասցնել, թե ինչպես պետք է պլանավորել մտահաղացումն իրականացնելու քայլերը. դառնալ ձեռներեց, ստեղծել թռչնաֆաբրիկա ,ստանալ եկամուտ, կարողանալ այն ճիշտ տնօրինել: