ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի 60-ամյակի միջոցառմանը

Նոյեմբերի 29, 2019
Պաշտոնական

Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը 60 տարեկան է: Նոյեմբերի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել մարզադպրոցի 60-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, մարզաշխարհի անվանի ներկայացուցիչներ, մարզասերներ։

Նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով ներկաներին, ընդգծել է, որ մարզադպրոցը մշտապես բարձր է պահել Հայաստանի Հանրապետության հեղինակությունը. «Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաները բազմիցս ապացուցել են հայկական բռնցքամարտի բարձր կարգը՝ միջազգային մրցասպարեզում հպարտորեն ծածանելով մեր եռագույնը։ Այս առումով ցանկանում եմ հիշատակել բնագավառի այնպիսի նվիրյալների, ինչպիսիք են՝ Սուրեն Ղազարյանը, Ալբերտ Նիկոլյանը, Անդրանիկ Հակոբյանը, Աշոտ Ավետիսյանը, վերջերս Մինսկում կայացած Եվրոպական խաղերից մեդալներով վերադարձած Գոռ Ներսեսյանը և Կարեն Տոնականյանը: Վստահ եմ՝ Հայաստանի անունը հնչեցնողները տարեցտարի ավելանալու են, և պարբերական հաղթանակներն ու տիտղոսները դեռ երկար ժամանակ հպարտության զգացում են պարգևելու բոլորիս: Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում մարզիչներին տարիներ շարունակ մարզադպրոցի առաջատար դիրքը պահելու, նվիրյալ աշխատանքի և ուժեղ ու կամային մարզիկներ պատրաստելու համար»,- ասել է Ա․ Հարությունյանը՝ մարզադպրոցի անձնակազմին մաղթելով ուժ ու եռանդ, մարզիկներին՝ շարունակական նվաճումներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)