ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վահան Տերյանին նվիված միջոցառում

Նոյեմբերի 29, 2019
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցի 8 բ դասարանի աշակերտները կազմակերպել էին միջոցառում` նվիված հայ պոեզիայի մշտավառ դեմքերից մեկին` Վահան Տերյանին: Աշակերտների կողմից միջոցառումը անակնկալ էր՝ նվիրված իրենց դասղեկ Կ. Բաբագուլյանին։ Այս գործում նրանց աջակցել էին դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Վարդումյանը և ՄԿԱ-ի գծով տնօրենի տեղակալը` Ս. Բաղդասարյանը։ Աշակերտների հետ համագործակցել էր նաև ինֆորմատիկայի ուսուցիչ Մ. Ստեփանյանը, ով ասմունքեց Տերյանի գոհարներից մի հատված։ Երեխաները իրենց ուժերով շատ գեղեցիկ ձևավորել էին դասարանը: Աշնանային գույները և տերյանական շունչը միախառնվել էին այդ դասարանում և ստեղծել մի ներդաշնակ տեսարան: Աշակերտները քայլ առ քայլ մեր առջև բացեցին Վ. Տերյանի կյանքի և սիրո պատմությունը: Այդ շնորհալի երեխաները կարողացան մեզ տեղափոխել դեպի այն ժամանակաշրջանը, դեպի այն վայրերը, ուր ապրել և ստեղծագործել էր Վ. Տերյանը: ՄԻ պահ կարծես կտրված լինեինք իրականությունից... Տերյանի մեղմ ու քնքուշ պոեզիան թևածեց դասարանում: Իսկ վերջում անակնկալ մատուցեց 8բ դասարանի առաջին ուսուցչուհին` ընկեր Ս. Հովհաննիսյանը, որն իր հոգեթով ձայնով հիացրեց բոլորիս, ամբողջացրեց միջոցառումը` կատարելով Տերյանի պոեզիայի գոհարներից մեկը` «Էստոնական երգը»: Շնորհակալություն Ձեզ` բոլորիդ, այդքան գեղեցիկ րոպեներ մեզ պարգևելու համար: