ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լևոն Շանթ -150

Նոյեմբերի 29, 2019
Դպրոցական անցուդարձ

ՈՒսուցչի վերաբերումը դեպի աշակերտները,
երկու գաղափարի վրա կը կայանա.
աշակերտը մարդ մըն է և ընկեր մը։
Լևոն Շանթ

2019թ.նոյեմբերի 26-ին Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում՝ նվիրված հայ մեծ դրամատուրգ, հասարակական – քաղաքական գործիչ Լևոն Շանթի ծննդյան 150- ամյակին, որը կազմակերպել էին հ. լեզվի և գրականության ուսուցչուհիներ Կ. Հովհաննիսյանը, Գ.Ղարիբյանը և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ծ. Կարապետյանը: Միջոցառումն սկսվեց դուդուկի կենդանի կատարումով:

Աշակերտները գեղեցիկ խոսքերով ներկայացրին Լևոն Շանթի կյանքն ու գրական գործունեությունը: Մի փոքրիկ հատված բեմականացրին «Հին աստվածներ» դրամայից /«Իջե՛ք, իջե՛ք երազներ…»/։

Աշակերտների խոսքը համեմված էր երգերով և երաժշտությամբ: Միջոցառումն անցավ հաճելի միջավայրում և ներկաները մեծ բավականություն ստացան:

Կարինե Հովհաննիսյան
հայոց լեզվի և գրականություն առարկայի ուսուցչուհի