ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Դեղնած դաշտերին իջել է աշուն»...

Դեկտեմբերի 2, 2019
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 25-ին Երևանի 201 դպրոցի երրորդ դասարանի դասվար Զարուհի Ահարոնյանն իր սաների հետ աշնան ամբողջ ներկապնակը բերել էր դպրոցի դահլիճ: Քրքումնաթույր, կարմրագույն, դեղնականաչ տերևներ ներկայացնող սիրունիկ աղջիկները փոքրիկ դերասաններ էին դարձել. պարում էին քամու երաժշտությամբ, «մրսում ծառի վրա», մինչև քամին համոզեց ու թռցրեց նրանց դեպի հեռու, դեպի անծանոթ աշխարհներ: Աշակերտներն ասմունքեցին, երգեցին, պարեցին, ներկայացրին գունեղ, գեղեցիկ միջոցառում, որ կոչվում էր «Դեղնած դաշտերին իջել է աշուն»...