ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս՝ «Համաշխարհային պատմություն» առարկայից

Դեկտեմբերի 3, 2019
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 20-ին հերթական բաց դասն էր Երևանի 201 հիմնական դպրոցում: Այս անգամ իրենց գիտելիքներով, հմտություններով և կարողություններով մեզ պետք է զարմացնեին 11-րդ դասարանի աշակերտները՝ «Համաշխարհային պատմություն» առարկայից: Թեման էր «Առաջին համաշխարհային պատերազմը»: Ուսուցչուհի Նառա Գաբոյանը նորարարական լուծումներով էր կառուցել դասը՝ կիրառելով խմբային, պրիզմայի և բլից հարց ու պատասխանի մեթոդները՝ նպաստելով դասի ավելի պատկերավոր և դյուրամարս դառնալուն: Իսկ դասն ինքնին բովանդակալից էր՝ հագեցած դիդակտիկ նյութերով, համաշխարհային պատերազմին վերաբերող քարտեզներով, որոնց միջոցով աշակերտները կարողացան ցույց տալ կարևոր ռազմական գործողությունները և ճակատամարտերը: Տպավորիչ էր Առաջին աշխարհամարտի ժամանակ օգտագործված զինատեսակների նկարների և աշակերտների կողմից քաղաքական դաշինքների ձևավորումը այդ երկրների դրոշների միջոցով ցուցադրելը: