ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դաստիարակության դրական մոտեցումներ

Դեկտեմբերի 4, 2019
Դպրոցական անցուդարձ

27.11.2019թ.Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ ԾԽ առաջին սեմինար-պարապմունքը «Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում: / դասընթացավար Ռոզա Թևանյան/
Թեման՝ Հասկանա՛նք երեխաներին և ինքներս մեզ

Նպատակները. Օգնել հասկանալ
1. 0-18 տարեկան երեխաների զարգացման որոշ հիմնական առանձնհատկությունները, հատկապես այն առանձնահատկությունները,որոնց վրա դրականորեն կամ բացասականորեն ազդում են մեծահասակների կարգապահական գործողությունները:
2. Երեխաների որոշ հիմնական հոգեբանական կարիքները, այն վարքաձևերը և մոտեցումները, որ մեծահասակները կարող են կիրառել օգնելու երեխաներին բավարարել այդ կարիքները:
3. Երեխաների՝ վատ վարք դրսևորելու պատճառները, և մեծահասակների արձագանքը: Այս դասընթացը դրական մոտեցում է երեխայի դաստիարակությանը: Մենք հատուկ ուշադրություն պետք է դարձնենք ծնողների և երեխաների, ինչպես նաև ուսուցիչների և աշակերտների միջև հարաբերությունների հուզական և սոցիալական ասպեկտներին:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան