ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սեմինար քննարկում՝ «ՄԻԱՎ և ՁԻԱՀ » խորագրով

Դեկտեմբերի 4, 2019
Դպրոցական անցուդարձ

Տեղեկացված լինելը միշտ էլ հաճելի է և նորաձև,մանավանդ այն դեպքում,երբ այն համագործակցության արդյունք է։ Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցում կազմակերպվել էր սեմինար քննարկում՝ «ՄԻԱՎ և ՁԻԱՀ » խորագրով: Սեմինարը անցկացրեցին ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լ. Սողոմոնյանը, կենսաբանության ուսուցիչ Ս. Հովհաննիսյանը, աշակերտական խորհուրդի անդամները և դպրոցի բուժքույր Ի. Ապերյանը։ Սեմինարի ընթացքում քննարկվեցին սովորողներին հետաքրքրող հարցեր, կազմակերպվեց նաև խմբային խաղ-քննարկում:Սովորողները տեղեկություններ ստացան վարակի կանխարգելման ուղիների,վարակման պատճառների մասին։ Հանդիպումն անցավ բավականին ջերմ և հետաքրքիր մթնոլորտում: Սեմինարի վերջում սովորողները դիտեցին կարճ հոլովակ՝ «ՄԻԱՎ և ՁԻԱՀ» թեմայով։Այսպիսի միջոցառումները կրում են ոչ միայն տեղեկատվական բնույթ, այլ նաև նպաստում են առողջ ապրելակերպ վարելուն:Այսպիսի միջոցառումները լինելու են շարունակական: