ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Չի կարելի»

Դեկտեմբերի 6, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը կազմակերպեց ակցիա «ՉԻ ԿԱՐԵԼԻ» խորագրով: Մեր դպրոցում ուսուցիչներն աշակերտների հետ իրենց հարաբերությունները կառուցում են փոխադարձ հարգանքի վրա։ Նրանք հարգում են աշակերտների անհատականությունը՝ անկախ նրանց տարիքային և անձնային առանձնահատկություններից: Իսկ ակցիայի նպատակն էր՝

  • օգնել երեխային արդյունավետ կերպով հարմարվել աշխարհում անընդհատ տեղի ունեցող փոփոխություններին,
  • բարեխիղճ և համարժեք կերպով արձագանքել շրջապատում տեղի ունեցող երևույթներին,
  • նպատակաուղղել երեխայի արժեքային համակարգի ձևավորումը,
  • զարգացնել սովորողների ճանաչողական ակտիվությունը,
  • յուրաքանչյուր անհատի մոտ ստեղծել ինքնակատարելագործման ներքին պահանջ:

ԴԱԿ՝ Ռիմա Մկրտչյան