ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ճանաչողական այց՝ ՀՀ Կենտրոնական բանկ

Դեկտեմբերի 6, 2019
Դպրոցական անցուդարձ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ 2019֊2020» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր ճանաչողական այց ՀՀ Կենտրոնական բանկ, որին մասնակից եղան Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Հ. Ղազարյանը և բանավեճի ակումբի մասնակից երեխաները։ Ոգևորիչ էր բանկի աշխատակցուհու ջերմ հյուրընկալումը հենց մուտքի մոտ։ Նախքան էքսկուրսիան սկսելը բոլոր հյուրերին սիրով բաժանեցին կոնֆետներ, որից հետո ներկայացվեցին դրամի պատմությունը, թանգարանում առկա դրամագիտական նմուշների ընդարձակ և հարուստ հավաքածուն՝ ընդգծելով դրանց պատմամշակութային արժեքը։ Սովորողները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան հայկական դրամաշրջանառության պատմությունը՝ սկսած Ք.ա 3֊րդ դ֊ի 2֊րդ կեսից,երբ Ծոփքի արքաները պղնձե դրամներ էին հատում, մինչև 19֊րդ դարը։ Ապա ներկայացվեց Տիգրան Մեծի արծաթյա և պղնձյա դրամների, Արտաշեսյանների, Արշակունիների հարստության, հռոմեական, պարթևական մետաղադրամների, Բագրատունիների հարստության և Կիլիկյան Հայաստանի մետաղյա դրամների շրջանառությունների պատմությունը։ Տրամադրվեց տեղեկատվություն ազգային արժույթի՝ դրամի վերաբերյալ,որը ներդրվել է 1993թ նոյեմբերի 22֊ին։ Երեխաները դիտեցին նաև տարբեր նկարիչների և ամերիկահայ աշակերտների կողմից ներկայացված հայկական թղթադրամների էսքիզները, որոնք պատկերված էին իրենց սիրելի երգիչների, մարզիկների, թռչունների նկարներով։