ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս՝ «Օպերա։ Արմեն Տիգրանյան»

Դեկտեմբերի 6, 2019
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 26-ին Երևանի հ․201 դպրոցում հերթական բաց դասը «Երաժշտություն» առարկայից էր։

Ուսուցչուհի Ռուզաննա Սարգսյանի և 5-րդ դասարանի աշակերտների աշխատանքի արդյունքը հրաշալի էր։ Դասի թեման՝ «Օպերա։ Արմեն Տիգրանյան», այնքան գեղեցիկ մատուցվեց, որ դեռ երկար կմնա մեր հիշողություններում։ Ուսուցչուհին, օգտագործելով մտագրոհի, ինտերակտիվ, քարտեզագրման և հետազոտական աշխատանքի մեթոդները, դասը դարձրեց հագեցած՝ բովանդակային առումով, և դյուրըմբռնելի ու տպավորիչ՝ ընկալման տեսանկյունից։ Շատ տպավորիչ էր դասի վերջին ակորդը. երեխաները երգեցին «Ամպի տակից ջուր է գալիս» երգը և կառուցեցին «Անուշ» օպերայի մանրակերտը: