ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ով աշխատի նա կուտի» խորագրով դաս-ցերեկույթ

Դեկտեմբերի 6, 2019
Դպրոցական անցուդարձ

2019թ. դեկտեմբերի 4-ին տոնական տրամադրություն էր տիրում Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 2-րդԱ դասարանում /դասվար՝ Վարսիկ Կարապետյան/, աշակերտները պատրաստվում էին «Ով աշխատի նա կուտի» խորագրով դաս- ցերեկույթին:

Ցերեկույթն սկսվեց Հովհաննես Շիրազի՝ աշխատանքին նվիրված գեղեցիկ խոսքերով.

Երբ ես էլ մի ժիր պատանի դարձա,
Մայրս ինձ ասաց՝ արհեստի գնա,
Արհեստ սովորիր , մի լինիր նազուկ
Արհեստն է մարդուս ոսկե բիլազուկ:

Գեղեցիկ խոսքերով, երկխոսություններով և հանելուկներով էր համեմված դաս- ցերեկույթը: Դասասենյակի մի անկյունը ձևավորված էր «Ճպուռն ու մրջյունը» բեմականացման դեկորներով: Բեմով անցան «Աղա Սամսոնն ու գյուղացի Պողոսը, «Թե ինչպես մայր արջը քոթոթին աշխատել սովորեցրեց»:

Դասվարը և ծնողական խորհուրդը ջանք չէին խնայել դասասենյակի և դերային հագուստների ճաշակով և գեղեցիկ ձևավորման համար:

Դաս – ցերեկույթի ավարտին աշակերտներն ասացին, որ աշխատանքն է մայրը ամեն բարիքի, որ բոլոր մասնագիտություններն էլ կարևոր են և անհրաժեշտ: Ցերեկույթն ավարտվեց աշխատանքին նվիրված առած-ասացվածքներով:

Ներկաներին իր ջերմ խոսքն ուղղեց տնօրեն Աիդա Մուրադյանը և ասաց, որ մարդն աշխատանքով է գեղեցիկ, և աշխատանքն է բոլոր հիվանդությունների ամենալավ դեղը:

Հերմինե Առաքելյան, տարրական կրթության մ/մ նախագահ