ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս Հայոց լեզու առարկայից

Դեկտեմբերի 10, 2019
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 6-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի VIIգ դասարանում հերթական բաց դասն էր՝ Հայոց լեզու առարկայից /ուսուցչուհի՝ Ա. Աղայան/: Այս անգամ «մենամարտում էին» գոյական և ածական խոսքի մասերը: Դասարանը բաժանվել էր 2 խմբի՝ գոյականամետների և ածականամետների: Յուրաքանչյուր խումբ փորձում էր ապացուցել իր խոսքի մասի առավելությունները և կարևորությունները՝ օրինակներ բերելով գեղարվեստական գրականությունից: Երեխաները հորինել էին փոքրիկ հեքիաթներ և բեմականացրել դրանք ՝ բարձր տրամադրություն պարգևելով ներկաներին: Դասի վերջում երեխաները եկան այն եզրակացության, որ յուրաքանչյուր խոսքի մաս ունի իր դերը և նշանակությունը հայոց լեզվի համար: