ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջոցառումներ՝ նվիրված աղետների դիմակայունության օրվան

Դեկտեմբերի 10, 2019
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեցին մի շարք միջոցառումներ՝ նվիրված «Աղետների դիմակայունության օրվան »: Դպրոցի զինղեկ Գառնիկ Մանուկյանն անցկացրեց սեմինար՝ «Պատրաստվածություն ուժեղ երկրաշարժին» թեմայով, 10-12-րդ դասարանի դասղեկները՝ «Հիշողություն, երախտագիտություն,վերածնունդ» թեմայով, «Երկրաշարժը և նրա հետևանքները» թեմայով դասղեկի ժամեր, ֆիլմի դիտում 8-12-րդ դասարաններում, վարժանքներ՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում տարհանման կազմակերպում» թեմայով:

Միջոցառումների շարքն ամփոփեց «Հիշողությունը չի ծերանում» խորագրով հուշ -ցերեկույթը, որը կազմակերպել էր դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ծովինար Կարապետյանը:

Միջոցառումն սկսվեց դուդուկի կենդանի կատարումով, որին հաջորդեցին աշակերտների հուզիչ խոսքերը: 9-րդա դասարանի աշակերտ Գագիկ Մեխակյանը կատարեց «Դլե յաման» երգը, որի նվագակցությամբ էկրանի վրա սահում էին երկրաշարժի ահասարսուռ կադրերը: 8-րդա դասարանի աշակերտուհի Մանե Սիմոնյանը կատարեց «Քեզ համար, Հայաստան» երգը, իսկ 8-րդբ դասարանի աշակերտուհի Նարե Ավետիսյանը՝ Գոռ Սուջյանի «Երկրաշարժ» երգը: Աշակերտները ներկայացրին, թե ինչպես լինել իրազեկված և պաշտպանված, ինչ կարելի է անել՝ վնասը նվազագույնին հասցնելու համար:

Կյանքը շարունակվում է, այն հաղթում է մահին:

Հայ ժողովուրդը փյունիկի պես վեր բարձրացավ, վերստին ծաղկեց իմ ու քո Հայաստանը:

Ներկաները հուզվեցին ու հեռացան արցունքախառն աչքերով:

Լճաշենի միջնակարգ դպրոց