ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Կյանքը շախմատի պարտիա է»

Դեկտեմբերի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

«Կյանքը շախմատի պարտիա է: Այն ավարտելուց հետո և' արքաները, և' զինվորները դրվում են միևնույն արկղի մեջ»

Դեկտեմբերի 4-ին Երևանի 201 հիմնական դպրոցում ավարտվեց շախմատի ներդպրոցական մրցաշարը։ Հայտնի դարձան մեր դպրոցի 3 լավագույն շախմատիստները, որոնց պարգևատրումը ուսուցչուհի Լաուրա Գևորգյանը համեմեց գեղեցիկ միջոցառմամբ։ 4-րդ դասարանի աշակերտները շունչ հաղորդեցին խաղաքարերին և իրենց բեմական խոսք ու կեցվածքով փաստեցին, որ շախմատը սիրո, երաժշտության պես մարդկանց կարող է երջանկություն պարգևել, և նա, ով իր մեջ կզուգակցի մարզիկի, դերասանի և գիտնականի որակները, անպարտելի կլինի: Տպավորիչ էր թագուհու շուրթերից հնչող Սերվանտեսի խոսքերը. «Կյանքը շախմատի պարտիա է: Այն ավարտելուց հետո և' արքաները, և' զինվորները դրվում են միևնույն արկղի մեջ»: