ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ցուցահանդես`«Աշխարհը մեր աչքերով»

Դեկտեմբերի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում տոնական տրամադրություն էր: Նորաստեղծ արհեստագործական հոսքի աշակերտները ուսուցչուհի Ք.Սահակյանի ղեկավարությամբ կազմակերպել էին նկարների ցուցահանդես`«Աշխարհը մեր աչքերով» խորագրով: Ցուցահանդեսը բացվեց դպրոցի տնօրեն Հ.Դավթյանի ողջույնի խոսքով:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Երևանի պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դասախոսներ, ծնողներ: Աշակերտները մեծ ոգևորությամբ և մի փոքր էլ հուզմունքով ներկայացրին իրենց աշխատանքները`հյուրերին տեղափոխելով արվեստի աշխարհ, պարգևելով գեղագիտական մեծ հաճույք: