Մեր տեխնոլոգիական դարաշրջանում կարելի է այցելել ցանկացած ցուցահանդես՝ առանց տանից դուրս գալու: Օրինակ՝ Նյու Յորքի թանգարան այցելել, այնուհետև լինել Մադրիդում: Կամ կազմակերպել առցանց շրջագայություն աշխարհի բոլոր պատմական վայրերում, այդ թվում՝ թանգարաններ, հայտնի ամրոցներ, ճարտարապետական հուշարձաններ և կրոնական վայրեր:
AdMe.ru - ն հրավիրում է վիրտուալ զբոսանքների․
Պետական Տրետյակովյան պատկերասրահ (Մոսկվա) - այստեղ հավաքված են ռուս նկարիչների նշանավոր գործերը:
Բնության պատմության ազգային թանգարանը (Վաշինգտոն) - աշխարհի ամենաշատ այցելվող թանգարաններից մեկն է:
Մադամ Տյուսոյի թանգարան (Լոնդոն) - այստեղ կարող եք մոտիկից դիտել հայտնի մարդկանց մոմե կրկնօրինակներին:
Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ) - համարվում է Ռուսաստանի ամենամեծ և ամենահայտնի թանգարաններից մեկը:
Ուիթնիի ամերիկյան արվեստի թանգարան (Նյու Յորք) - կարելի է տեսնել ժամանակակից արվեստի (և ոչ միայն) ստեղծագործությունների առավել ընդարձակ հավաքածուներից մեկը:
Արվեստի պատմության թանգարան (Վիեննա) - կարելի է ծանոթանալ Ռաֆայելի, Բրյուգելի, Ռուբենսի և այլ հայտնի նկարիչների աշխատանքներին:
Նոր Զելանդիայի ազգային թանգարան (Ուելինգթոն) - թանգարանի հիմնական ուղղվածությունը բնական պատմությունն է:
Սպիտակ տուն (Վաշինգտոն) - առցանց շրջագայություն Ամերիկայի ամենահայտնի շենքում:
Վան Գոգի թանգարան (Ամստերդամ) - ցուցադրված են մեծ նկարչի աշխատանքները:
Կորեայի ազգային թանգարանը (Սեուլ) - Կորեայի Հանրապետության ամենակարևոր թանգարանն է, որտեղ կարելի է իմանալ ամեն ինչ երկրի մշակույթի մասին:
Չիկագոյի արվեստի ինստիտուտ (Չիկագո) - միաժամանակ կարելի է այցելել արվեստի թանգարան և բարձրագույն ուսումնական հաստատություն:
Կանանց արվեստի ազգային թանգարան (Վաշինգտոն) - աշխարհում եզակի թանգարան է, որը հավաքում է միայն արվեստի կանանց գործեր:
Ն.Վ.Գոգոլի տունը (Մոսկվա) - մեծ գրողի հուշահամալիր-թանգարան և գիտական գրադարան:
Կոբե Յուկարիի արվեստի թանգարան (Կոբե) - այստեղ կարելի է ավելին իմանալ Ճապոնիայի արվեստի մասին:
Ջութակի թանգարան (Կրեմոնա) - իտալական թանգարան՝ նվիրված այս երաժշտական գործիքին:
Գոնսալես Մարտիի անվան ազգային կերամիկայի թանգարան (Վալենսիա) - այն հնարավորություն է տալիս ուսումնասիրել արվեստի կերամիկական ստեղծագործությունների ամբողջ պատմությունը վաղ ժամանակներից մինչև մեր օրերը:
Սուրբ Պետրոս և Պողոս եկեղեցի (Վիլնյուս) - կարելի է վիրտուալ շրջայց կատարել և ծանոթանալ 17-րդ դարի ճարտարապետական հուշարձանին:
Կապիտոլիական թանգարան (Հռոմ) - աշխարհի ամենահին թանգարանը:
Վերսալյան պալատ (Վերսալ) - ֆրանսիական ճարտարապետության հայտնի հուշարձան:
Բելվեդերե պատկերասրահ (Վիեննա) - թանգարան, որը հայտնի է Գուստավ Կլիմտի «Ոսկե Ադել» կտավի շուրջ ստեղծված սկանդալով:
Լուվր (Փարիզ) - առցանց կարելի է թափառել պալատի որոշ պատկերասրահներում:
Դալիի թատրոն-թանգարան (Ֆիգերաս) - հնարավոր է ծանոթանալ հայտնի նկարչի բոլոր աշխատանքներին:
Արվեստի ազգային պատկերասրահ (Վաշինգտոն) - համաշխարհային արվեստի լավագույն հավաքածուներից մեկը:
Հին ազգային պատկերասրահ (Բեռլին) - կարելի է ծանոթանալ XIX դարի արվեստին Պրուսիայի մշակութային ժառանգության հիմնադրամի հավաքածուից:
Ուֆիզիի պատկերասրահ (Ֆլորենցիա) - Իտալիայի ամենահայտնի թանգարանն է, որտեղ պահվում է Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» կտավը:
Մետրոպոլիտենի արվեստի թանգարան (Նյու Յորք) - Վիրտուալ շրջայցեր՝ Վան Գոգի, Ջեքսոն Պոլոկի և Օոտո դի Բոնդոնի տպավորիչ գործերով:
Սիքստինյան կապելա (Վատիկան) - հայտնի է Միքելանջելոյի, Բոտիչելիի, Պերուգինոյի որմնանկարներով, առցանց տարածքում կարելի է մանրամասն դիտել դրանք:
Պրամբանանի տաճար (Ջավա կղզի) - վաղ միջնադարյան հինդու տաճարների համալիր, որը կառուցվել է X դարի սկզբին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես համաշխարհային ժառանգության տարածք:
Սողոմոն Գուգենհայմի թանգարան (Նյու Յորք) - այստեղ կարելի է ծանոթանալ Պաբլո Պիկասոյի, Ֆրանց Մարկսի, Փիթ Մոնդրիանի և այլ հայտնի նկարիչների գործերին:
Սթոունհենջ (Ուիլթշիր) - թերևս Միացյալ Թագավորության ամենաճանաչված հուշարձանն է:
Կինոյի կոնցեռն «Մոսֆիլմ» (Մոսկվա) - կարելի է դիտել նախընտրած ֆիլմերի ստեղծման համար օգտագործված հավաքածուները:
Նոր Հարավային Ուելսի արվեստի պատկերասրահ (Սիդնեյ) - Ավստրալիայի ամենամեծ թանգարանն է:
Ֆրիկի հավաքածու (Նյու Յորք) - սա արևմտաեվրոպական նկարչության մասնավոր հավաքածու է։
Մաուրցիուսհեյսի արվեստի թագավորական պատկերասրահ (Հաագա) - արվեստի պատկերասրահն է, որտեղ կարելի է տեսնել հոլանդական Ոսկե դարաշրջանի նկարիչների կտավները:
Ակրոպոլիսի թանգարան (Աթենք) - հնարավոր է վիրտուալ շրջայց կատարել ճարտարապետական արվեստի այս հուշարձանի տարածքում:
Athenaeum (Հելսինկի) - Ֆինլանդիայի ազգային պատկերասրահ:
ԱՄՆ-ի Ազգային օդուժի թանգարան (Դեյթոն) - թանգարանի վիրտուալ շրջայցերի ընթացքում կարելի է տեսնել ցանկացած զենք և տեխնիկա:
Բրիտանական թանգարան (Լոնդոն) - մոտ 8 միլիոն ցուցանմուշ է պահվում այս թանգարանում:
Միխայիլ Բուլգակովի թանգարան (Մոսկվա) - այստեղ ոչ միայն կարելի է «Վարպետը և Մարգարիտան» վեպը դիտել, այլև կարելի է լինել գրողի աշխատասենյակում:
Նյութի աղբյուրը. adme.ru
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ