ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Beeline-ը և Բրիտանական խորհուրդը նախաձեռնում են կոդավորման դասընթացներ Երևանի դպրոցներում

Դեկտեմբերի 12, 2019
Պաշտոնական

Beeline-ը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը հայտարարել են ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» նախագծի մեկնարկը: Նախագծի շրջանակում երևանյան երեք ավագ դպրոցում կներդրվեն Micro:bit  ծրագրավորելի միկրո-սարքավորումները, որոնք կրթական գործընթացը կդարձնեն առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ: Սարքավորումների հետ կտրամադրվեն նաև դասավանդման և ուսումնառության համապատասխան ռեսուրսներ: Նպատակն է կոդավորման արտաժամյա դասընթացների միջոցով զարգացնել աշակերտների թվային և այլ առանցքային հմտությունները՝ ներառյալ քննադատական և վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը և համագործակցային աշխատանքը:    
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը կարևորել է տեխնոլոգիաների ներդրումը դպրոցներում, ու ուսուցիչների համապատասխան վերապատրաստումը դասապրոցեսն առավել ինտերակտիվ ու ժամանակակակից մեթոդներով վարելու համար, քանի որ նման արտաժամյա դասընթացների միջոցով հնարավոր կլինի զարգացնել ավագ դպրոցների աշակերտների թվային և այլ առանցքային հմտությունները,  քննադատական և վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը և համագործակցային աշխատանքը:
«Քանի որ ծրագիրը առաջինն է, մենք  ակնկալում ենք, որ սարքի ներդրումը մեծ խթան կհանդիսանա կոդավարման միջոցով զարգացնելու միջազգային համագործակցությունը հայ դպրոցականների և  տարբեր երկրներից իրենց հասակակիցների միջև կապը», - նշել է Արևիկ Անափիոսյանը: 
«Կոդավորումը ծրագրավորման հիմքն է, մի մասնագիտություն, որն այսօր մեծ պահանջարկ ունի աշխատաշուկայում: Այն կարող է լավ աշխատանք և եկամուտ ապահովել ու օգտակար է նույնիսկ այլ մասնագիտություններ ունեցող մարդկանց համար: Ուստի մենք շատ ուրախ ենք մեր կորպորատիվ պատասխանատվության շրջանակում համագործակցել Բրիտանական խորհրդի հետ և հայ երիտասարդներին այս հիանալի մեթոդով տալ այս շատ արժեքավոր ու կարևոր գիտելիքները», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշել է. «Կոդավորումը 21-րդ դարի հմտություններից է, և այն պահանջվում է մասնագիտական ցանկացած ոլորտում։ Այն կխթանի աշակերտների  քննադատական ու վերլուծական մտածողությունը` գտնելու նորարարական լուծումներ արդի խնդիրներին։ Նախաձեռնությունը կարևոր է, քանի որ այն համընկնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որդեգրած առաջնահերթություններին, այդ թվում՝  դպրոցական ծրագրում տեխնոլոգիաների ներդրման առումով»: 

Պիլոտային նախագծի շրջանակում ընտրված ավագ դպրոցներից 300 աշակերտ հնարավորություն կստանա մասնակցել կոդավորման արտալսարանային ներածական դասընթացների, իսկ շահառու դպրոցների ՏՀՏ ուսուցիչներին մինչ դասընթացների մեկնարկը, կառաջարկվեն micro:bit գործիքակազմի օգտագործման վերապատրաստումներ: 

Նախագծի ավարտին շրջանավարտների համար կկազմակերպվեն ինչպես ներդպրոցական, այնպես էլ միջդպրոցական մրցումներ` «Կոդավորման մարտահրավերներ» (Coding Challenge), որոնք հնարավորություն կընձեռեն նրանց ցուցադրել ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները: 

Նախագծի գործողության ժամկետն է 2020 թ-ի հունվարից մինչև մայիս:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)